211652_close_icon
views-count74893 դիտում article-date 22:55 27-01-2019

Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. բախվել են BMW X5-ը և Toyota RAV-4-ը. BMW X5-ը գլխիվայր շրջվել է. տեղում փորձում էին հետաքննիչին մոլորեցնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մելքոնյանի վարած BMW X5 մակնիշի 35 NT 429 համարանիշի և Երևանի բնակիչ, 24-ամյա Լիլի Խաչատրյանի վարած Toyota RAV-4 մակնիշի 33 ՏT 877 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ BMW-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել: Բախման հետևանքով BMW-ի առջևի երկու անվահեծանները կոտրվել էին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում մի խումբ երիտասարդներ փորձում էին հետաքննիչ Ռ. Գևորգյանին մոլորեցնել ու համոզել, որ Toyota RAV-4-ը վարել է 23-ամյա Թելման Թորոսյանը, ով նաև իր վարորդական վկայականն էր փոխանցել Ճանապարհային ոստիկանին, սակայն հետաքննիչը կարճ ժամանակում բացահայտեց իրական վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր