211652_close_icon
views-count37560 դիտում article-date 11:35 02-10-2021

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. 36-ամյա վարորդը Opel Vectra-ով մխրճվել է բեռնատարի հետնամասին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Մաղաքյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան 73 հասցեի դիմաց բախվել է կայանված «ԳԱԶ 3502» մակնիշի բեռնատար ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Մաղաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանոթյան 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հ. Սուքիասյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր