73400 դիտում
17:01 13-07-2022
Մարդաբոյ փոսերի պատճառով խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են Opel Zafira-ն ու Opel Vectra-ն, կա 8 վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Լոռու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանպարհի՝ Ջրաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» ԲԿ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Սպիտակի հիվանդանոցի բժիշկները։
Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու վիրավորներից մի քանիսին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու պարեկային գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեջանյանի, գումարտակի ծառայության ավագ պարեկ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Էդգար Պողոսյանը, Վոլոդյա Կրոյանը՝ դասակի հրամանատար Արամ Պետրոսյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։
Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Վթարի հիմնական պատճառը տարիներ շարունակ էս ճանապարհահատվածում եղած մարդաբոյ փոսերն են: Ոչ երանի էն մարդուն, ով կարողանա էդ փոսերը անվտանգ անցնի: Ամեն օր ավտովթարներ են տեղի ունենում, միակ սփոփանքը նա է, որ զոհեր չի լինում: Եղել է նաև օր, որ մի քանի վթար է տեղի ունեցել, բայց լավ ա, բոլորը նյութական, ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավորներ, բայց էսօր 8 հոգու շտապօգնությունը տարավ Սպիտակի հիվանդանոց: Եթե էդ փոսերը չլինեին, ո՛չ վթարներ կլինեին, ո՛չ էլ վիրավորներ կունենաինք»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+