58381 դիտում
14:41 29-09-2021
Ուշ-ուշ են գալիս, բաց ոչ ուշացած... Երևանում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Լևոն Չատինյանի անունով հուշաքար-ցայտաղբյուր, բակում էլ նրա ու մյուս լեգենդ զինվորների անունով տնկվեցին խորհդանշական եղևնիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցի բակում մեծարման երեկո էր։
Դպրոցի բակում բացվեց հուշաքար-ցայտաղբյուր, որից հետո տեղի ունեցավ Լևոն Չատինյանի անվան դասասենյակի բացում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցի ներսում տեղադրվել էին կամավորականներ Մնացական Շաբոյանի, Լևոն Խաչատրյանի և ժամկետային զինծառայող Լևոն Չատինյանի մեծադիր լուսանկարները։
Տղաները, ովքեր արցախյան 44-օրյա պատերազմում նահատակվել են, սովորել ու ավարտել են նշված դպրոցը, ու մինչ հուշաքար-ցայտաղբյուրի բացումը, հոգևոր հովվի կողմից օծվեց այն, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին, իսկ հետո այդ ծաղիկները դպրոցի աշակերտները տեղափոխեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ամփոփված են հերոսների աճյունները։
Միջոցառման ժամանակ դպրոցի սաները կենդանի կատարմամբ ասմունքեցին ու երգեցին, որոնք նվիրված էին դպրոցի համար լեգենդ դարձած հերոսներին։
Հուշաքար-ցայտաղբյուրի հարևանությամբ էլ 3 հերոսների անուններով տնկվեցին խորհրդանշական եղևնիներ, ու դպրոցի սաները խոստացան, որ իրենք խնամելու են այդ եղևնիները ու ամեն անգամ դպրոց այցելելիս հպարտորեն են մտնելու իրենց հարազատ կրթօջախը՝ ասելով. «Մեր դպրոցն էլ է հերոսներ տվել, հերոսներ, ովքեր հայրենիքի համար նվիրաբերեցին իրենց համար ամենաթանկը՝ իրենց կյանքը»։
Չատինյան Լևոն- 2000-2020
2019թ-ին զորակոչվել է ՀՀ ԶՈւ։
Ծառայել է Ջաբրայիլի զորամասում, մասնակցել 44-օրյա պատերազմին առաջին իսկ օրից։
Կռվել է անձնազոհաբար, մարտնչել մինչև վերջին փամփուշտը, օգնել վիրավոր ընկերներին։
Զոհվել է հոկտեմբերի 3-ին Ջաբրայիլում։
Խաչատրյան Լևոն- 1987-2020
Մեկնել է ռազմաճակատ կամավոր սեպտեմբերի 28-ին։
մեկ ամիս եղել է Խոջալու տանկային զորամասում, որպես վարորդ։
Տեղափոխել է սնունդ և զինամթերք, նաև մարտնչել հակառակորդի դեմ։
Զենք է տեղափոխել Հադրութ և Կարմիր շուկա։
Հոկտեմբերի 28-ին տունդարձի ճանապարհին հետ են կանչել օգնելու վիրավոր զինվորներին տեղափոխելու շտապ օգնության մեքենա։
Եվ հենց այդ պահին էլ ԱԹՍ-ի հարվածից զոհվել է՝ չնայած հասցրել է շատերի կյանքը փրկել։
Շաբոյան Մնացական - 1988-2020
Մեկնել է որպես կամավորական։
Եղել է հատուկ նշանակության ջոկատում, կռվել է Կուբաթլուում, Շուշիում, մարտնչել է Քարինտակ - Սղնախ հատվածում, որպես հրատանավոր՝ կենդանի մեծ ուժի կորուստ պատճառելով հակառակորդին։
Հոկտեմբերի 30-ին դիպուկահարի կրակոցից զոհվել է Սղնախում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 316+
316+