211652_close_icon
views-count1540 դիտում article-date 17:14 23-09-2021

ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանի հրաձգության դեպքին՝ ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին եւ առողջություն մաղթելով վիրավորներին: Խոսելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակից՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորեց հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը:

ՌԴ դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության եւ ցավակցական խոսքի համար: Նա բարձր գնահատեց տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները:

Սերգեյ Կոպիրկինը խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում համարեց տարիներ շարունակ միջխորհրդարանական խմբերի արդյունավետ աշխատանքը:

Դիվանագետը հատուկ շեշտեց բազմաբեւեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացման կարեւորությունը: Կողմերը քննարկեցին նաեւ առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր:

Նմանատիպ նյութեր