3644 դիտում
18:24 25-06-2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր են գնահատվել իրավական ոլորտում երկու երկրների միջև հաստատված հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև զարգացող համագործակցությունը, որը լիարժեքորեն արտացոլում է երկու պետությունների դաշնակցային հարաբերությունների բնույթն ու մակարդակը:
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև պարբերաբար թարմացվող համագործակցության ծրագրերով նախատեսվող միջոցառումները, որոնք շարունակվում են ներկայումս, մեծապես նպաստում են դատախազների մասնագիտական ու որակական հմտությունների կատարելագործմանը, ստեղծում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող աշխատանքային խնդիրները և դրանց լուծման մեխանիզմներն առավել անմիջականորեն և հանգամանալից քննարկելու հնարավորություն:
Պարոն Կոպիրկինը շեշտել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև իրավական ոլորտում կապերի առավել սերտացման անհրաժեշտությունը՝ վերահաստատելով այդ հարցում դեսպանության պատրաստակամությունը:
Անդրադրաձ է կատարվել Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին, ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դրանց վերաբերյալ ՀՀ դատախազության մոտեցումները, ընդգծել նշանակությունը:
Մտքեր են փոխանակվել Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն պայքարի ռազմավարական առաջնահերությունների և խնդիրների շուրջ: Արթուր Դավթյանը շեշտել է հատկապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, Հայաստանից հանցավոր ճանապարհով հանված ակտիվների վերադարձման ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնք գլխավոր դատախազի գնահատմամբ էապես կնպաստեն կոռուպցիոն հանցագործության դեպքերով քննվող քրեական գործերի արդյունավետությանը, ապօրինի հարստացման կանխմանը, սեփականության իրավունքի պաշտպանության հստակ երաշխիքներով ապօրինի ծագում ունեցող գույքը քաղաքացիադատավարական կարգով բռնագանձման գործընթացի ակտիվացմանը: Արթուր Դավթյանը նշել է, որ միջազգային համագործակցության ոլորտում միջոցներ են ձեռնարկվելու նաև Հայաստանից հանցավոր ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձման, այդ նպատակով Հայաստանի և այլ երկրների վճիռների փոխադարձ ճանաչման խնդիրները լուծելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ-ի և ՌԴ-ի միջև իրավական փոխօգնության արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
5489 դիտում
18:33 23-08-2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին
1273 դիտում
19:00 26-03-2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
Այս բաժնից
628 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
511 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
736 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am