211652_close_icon
views-count1719 դիտում article-date 16:49 26-01-2021

Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին. թեմաների առանցքում եղել է գերիների հարցը

Այսօր՝ հունվարի 26-ին, ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Նախարար Փիլոյանն իր ողջույնի խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի գործընկեր կառույցի հետ համագործակցության զարգացումները, ինչպես նաեւ կարեւորել է հումանիտար օգնության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման գործում ցուցաբերած աջակցությունը եւ Արցախում իրականացվող ռուսական խաղաղապահ առաքելության դերը: Դեսպան Կոպիրկինը եւս անդրադարձել է համագործակցության նշված առաջնահերթություններին: Կողմերը գոհունակություն են հայտնել Երեւանում գործող հայ-ռուսական հումանիտար արձանգանքման կենտրոնի գործունեության եւ ընթացիկ ծրագրերի առնչությամբ: Քննարկվող թեմաների առանցքում եղել է գերիների վերադարձի, զոհված եւ անհայտ կորած անձանց որոնման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացման հարցը:

Նմանատիպ նյութեր