«Պապիկիս մասին հայոց պատմության գրքերում գրում են որպես անկախության պայքարի առաջամարտիկ, բայց նրան անգամ ՀՀ քաղաքացիություն չտվեցին». Շահեն Հարությունյան. aravot.am
«1966-ի ապրիլի 24-ին հենց Կոմիտասի անվան պանթեոնում տեղի ունեցած հավաքից հետո է սկսվում անկախական պայքարի քաղաքական ընթացքը։ Խորհրդային իշխանությունները հավաքը ցրեցին և մասնակիցներից շատերին ձերբակալեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Շանթ Դաշինք» կուսակցության նախագահ, խորհրդային հայտնի քաղբանտարկյալ Շահեն Հարությունյանի թոռը՝ Շահեն Հարությունյանը՝ պատճառաբանելով, թե ինչու իր պապիկի՝ Շահեն Հարությունյանի հիշատակի հանդիպումը տեղի ունեցավ Կոմիտասի անվան պանթեոնում:
Բանտախցում ծանոթացել են Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանն ու Շահեն Հարությունյանը: Նրանք ազատ արձակվելուց հետո շարունակեցին հանդիպել և միակուսակցական ԽՍՀՄ-ում հիմնեցին Հայաստանի անկախության և հայ ժողովրդի ազատության համար պայքարող Ազգային Միացյալ Կուսակցությունը (ԱՄԿ):
Շահեն Հարությունյանն ընդգծեց. «ԱՄԿ-ն ամբողջ Խորհրդային Միության մեջ միակ կուսակցությունն էր՝ մանավանդ հակակոմունիստական»:
Մանրամասներն՝ այստեղ