211652_close_icon
views-count3304 դիտում article-date 16:22 11-02-2025

Կեղծ փաստաթղթերի միջոցով տիրացել են հանգուցյալ պապիկիս գույքին․ Նորք-Մարաշում ապօրինի շինարարություն են իրականացնում․ քաղաքացին ահազանգում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ի ընթերցողներից մեկը նամակ է ուղարկել՝ ահազանգելով, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում ապօրինի շինարարություն է իրականացվում։

«Հրավիրում եմ Երեւանի Քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուշադրությունը։

Նորք-Մարաշ Արմենակյան փողոց 113/3 հասցեում փետրվարի 11-ին ժամը` 10:00-ից սկսած տեղի է ունենում ապօրինի շինաշխատանքներ։

 Դիմել եմ Երեւանի քաղաքապետարանի թեժ գիծ եւ Նորք-Մարաշ Արմենակյան վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողագործության բաժին, եւ մեկ ժամ անց վերոնշյալ հասցե եկավ Արսեն Մուշեղյանը, ով ներկայացավ որպես Նորք-Մարաշ վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողագործության բաժնի պետ։ Վերջինս իր աչքով տեսավ եւ արձանագրեց Արմեն Սահակյանի ապօրենի գործողությունները, ով ի դեպ կեղծ փաստաթղթերի միջոցով է իր քույր Նաիրա Սահակյանի հետ միասին տիրացել իմ հանգուցյալ պապիկի Վելիխան Մանուկյանի գույքին։

Ես՝ Էմմա Մանուկյանս, դիմել եմ իրավապահ մարմիններին և հարուցվել է քրեական վարույթ, ինչի արդյունքում փորձագետի եզրակացությունը արդեն իսկ պատրաստ է, որ տվյալ անձիք խարդախությամբ են տիրացել Արմենակյան 113/3 հասցեի գույքին եւ հողատարածքին։

 ՀՀ Վարչական դատարանում նույնպես քննվում է վարչական գործ, սակայն Արմեն Սահակյանը անընդհատ կատարում է ապօրենի աշխատանքներ, իսկ Երեւանի քաղաքապետարանը համառորեն լռում է ու աչք է փակում տվյալ խարդախի ապօրենի գործունեությունների վրա եւ չի դադարեցնում կատարվող գործողությունները»։

Ահազանգող քաղաքացին SHAMSHYAN.com-ին նաև տրամադրել է փորձագիտական եզրակացության արդյունքները, որտեղ ձեռագրական և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի ավագ փորձագետը հաստատել է՝ ստորագրություններում առկա են տարբերություններ և հնարավոր չէ պարզել՝ տվյալ ստորագրությունները կատարվել են միևնույն, թե տարբեր անձանց կողմից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր