211652_close_icon

Վանաձոր- Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 32-րդ կմ-ին՝ Վանաձորից Ալավերդի տանող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակ է

views-count5252 դիտում article-date 19:06 06-10-2021
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին Մ-6, Վանաձոր- Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 32-րդ կմ-ին՝ Վանաձորից Ալավերդի տանող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակ է։

Այժմ կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ երկկողմանի անցանելիությունն ապահովելու նպատակով։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ

Նմանատիպ նյութեր