Սևանա լճի վրա հատուկ հերթապահություն է իրականացվում. Ռոմանոս Պետրոսյան
Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ նախորդ շաբաթ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո՝ այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ շարունակում են հատուկ միջոցառումների իրականացմամբ մանրաձկան ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը։