68556 դիտում
11:08 01-08-2021
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է, նրա քույրը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզոմ: Ժամը 02:00-ի սահմաններում Երևան-Սևան իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 55-ամյա Գնել Հարությունյանի վարած Jinbei մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Համլետ Խանզադյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Jinbei-ը կողաշրջվել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության ավտոմեքենա և Տավուշի մարզից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդին՝ Բերդ քաղաքի բնակիչ, 60-ամյա Սուսաննա Գևորգյանին տեղափոխում էին Երևանի հիվանդանոցներից մեկը:
Կողաշրջման հետևանքով Ս. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ նրա քույրը՝ 62 ամյա Սվետլանա Գևորգյանը, ով նույնպես եղել է տապօգնության ավտոմեքենայի մեջ, մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Սևանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Վթարի մասի ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Մկրտչյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավրոը եղել է Mercedes-ի վարորդը, ով վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանից դուրս է եկել և չթույլատրելի հատվածով հատել է ճանապարհը, վթարային իրավիճակ է ստեղծել վարորդների համար, ապա բախվել շտապօգնության ավտոմեքենային:
Շտապօգնության ավտոմեքենան եղել է լուսաձայնային ազդանշանները միացրած, վարորդը պահպանել է ճանապարհային երթևեկության անվտագության կանոնները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16515 դիտում
13:26 10-12-2022
Երևանում վթարի է ենթարկվել հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ