105845 դիտում
11:08 19-04-2020
Երևանում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. վարորդը միացրած է եղել լուսային և ձայնային ազդանշանները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 36 RO 290 համարանիշի և Haise մակնիշի 662 AO 61 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով շտապօգնության մեջ գտնվող ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվող հիվանդն ու շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ավագ տեսուչ Սամվել Խաչատրյանն ու տեսուչ Ռոբերտ Վարդանյանը:
Փաստի առթիվ ավագ տեսուչ Ս. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Մենք կանգնած էինք խաչմերուկում, երբ Ծերեթելիից լսեցինք շտապօգնության ձայնը: Մոտենալով Չեխով խաչմերուկ, տեսանք, որ շտապօգնությունը ոչ միայն ձայնային, ալլ նաև լուսային ազդանշաններն է միացրել ու եթե Opel-ը ուշադիր լիներ, մանավանդ, որ գլխավոր ճանապարհը սկոռիինն էր ու լսեր սիրենայի ձենը, ապա էս վթարը չէր լինի»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օրեր առաջ նշված խաչմերուկում տեղի էր ունեցել ավտովթար՝ Թալինի շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ, ինչի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/12/1152192/]ավելի վաղ [/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 12-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել էին Haise մակնիշի 398 AN 61 համարանիշի և Ford մակնիշի 36 TՏ 008 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատվորեն ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և փրկարարները:
Օպերատիվորեն էին գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 65 խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ բախման հետևանքով Haise-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, խաչմերուկը կարգավորող լուսակիրին ու գովազդային վահանակին՝ կոտրելով դրանք:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամաել ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16512 դիտում
13:26 10-12-2022
Երևանում վթարի է ենթարկվել հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ