211652_close_icon

Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտում․ բուժառուն մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց․ ճանապարհը եղել է անցանելի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count29649 դիտում article-date 18:19 10-01-2026
Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում, Գյումրի-Երևան ավտոճանապարհի Սառնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի եզրի ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտրոսյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շտապօգնության մեքենան հաշվառված է Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանի հաշվեկշռում և Գյումրու հիվանդանոցից բուժառու էր տեղափոխում «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ճանապարհը եղել է անցանելի, ճանապարհը սպասարկող ընկերությունը կատարել է ոչ միայն ձնամաքրման, այլև աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ էլ երթևեկությունը կարգին է եղել։

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Բուժառուն մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր