211652_close_icon
views-count376 դիտում article-date 11:04 26-09-2026

Երևանում «Hyundai Elantra»-ի վարորդը իրեն զգում էր, ինչպես ձուկը ջրում․ մեքենան վարում էր անկանոն՝ վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 17։30-ի սահմաններում, Քըրք Քըրքորյան փողոցում «Hyundai Elantra» մակնիշի «02XX099»  համարանիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում էր անկանոն՝ իր գործողություններով վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդի նման վարքագիծը ոչ միայն խոչընդոտում էր բնականոն երթևեկությանը, այլև իրական վտանգ էր ստեղծում երթևեկության մյուս մասնակիցների համար։

Նման վարելաձևը հատկապես վտանգավոր է խիտ երթևեկության պայմաններում, երբ մեկ անզգույշ կամ անկանխատեսելի մանևր կարող է ծանր հետևանքներով վթարի պատճառ դառնալ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր