211652_close_icon
views-count265 դիտում article-date 13:40 25-09-2026

Երևանի քաղաքապետարանի կողմից շաբաթներ առաջ Դավիթ Բեկի փողոցում կատարված ասֆալտապատումն իրականացվել է անորակ. առաջացել է հսկայական փոս, որը վարորդների համար դարձել է պատուհաս, ինչի պատճառով էլ ավտոմեքենաները հայտնվում են փոսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ շատ հաճախ տեղեկացնում է, որ այն կազմակերպությունները, ովքեր մայրաքաղաքում կկատարեն անորակ ասֆալտապատում, ապա քաղաքապետարանը գումարը չի հատկացնի։

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Մարմարի աշխարհ»-ի դիմաց, 5 օր է ասֆալտի նստվածքի հետևանքով հսկայական փոս է առաջացել, ինչի պատճառով հիմնականում գիշերային ժամերին վարորդները ավտոմեքենաներով հայտնվում են փոսում՝ կոտրելով անվահեծաններ, թափարգելներ, եղել են նաև դեպքեր, որ անվադողերն են պայթել։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիները նշում էին, որ այդ հատվածը ասֆալտապատվել է շաբաթներ առաջ ու արդեն 5-րդ օրն է՝ պատուհաս դարձած փոսը դեռ կա, ու հրավիրում էին Տիգրան Ավինյանի ուշադրությունը, որպեսզի, ինչպես խոստացել էր, քաղաքապետարանը չֆինանսավորի ասֆալտապատումն իրականացնող ընկերությանը, մինչև նա թերությունը չվերացնի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փոսի մեջ լցվում է նաև ջուր, ինչը ենթադրում է, որ վնասված հատվածով ջրախողովակ է անցնում։ Այն խմելու ջուր է, թե ոռոգման, դեռևս հայտնի չէ, իսկ դրա համար անհրաժեշտ է նաև «Վեոլիա ջուր» ընկերության միջամտությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր