Համաճարակի վտանգ Արմավիր քաղաքում. մի ամբողջ թաղամասի բնակիչներ ասում են. «Մարզպետը բերել ինչ-որ օբյեկտ է սարքել ու անունն էլ դրել են Հիտլերի բունկեր, իսկ տարածքի գարշահոտը և կեղտաջրերը կարող են դառնալ մարդկանց թունավորման պատճառ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է Արմավիր քաղաքի Նորապատ 5-րդ փողոցի 1-ին շենքի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում ու ոչ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, ոչ Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը, ոչ էլ «Վեոլիա ջուրը» չեն փորձում լուծում տալ բնակիչների՝ արդարացիորեն բարձրաձայնած խնդրին։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Ինչքան ժամանակ է՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը ու «Վեոլիա ջրի» տեղի պատասխանատուները էս մեր շենքի բնակիչներին կարծես թե տանում են սպանդանոց։ Ինչու սպանդանոց, որովհետև տևական ժամանակ է իբրև թե եկան, թե տարածքը բարեկարգելու են, բայց հոնքը սարքելու փոխարեն աչքը հանեցին ու կորան, գնացին։ Ու դրանց փնթի աշխատանքի պատճառով ինչքան ժամանակ է կեղտաջրերն իրենց գարշահոտով տարածվել են թաղամասով մեկ։ Երեխաներին առավոտները չենք իմանում ոնց տանենք մանկապարտեզ ու դպրոց, մեծահասակներն էլ չեն կարողանում իջնել բակ։ Ամառվա տապին էլ ռիսկ չենք անում դուռ ու լուսամուտ բացենք։
Էս մեր բակում մարզպետ կոչեցյալը օբյեկտ ունի, եսիմ ինչ են անում, իրենք էլ չգիտեն, ոնց որ Հիտլերի բունկերը լինի։ Բայց մարզպետը նույնիսկ իրեն պատկանող օբյեկտի տարածքը չի ուզում գարշահոտից մաքրի, էլ դրան ոնց ասես մտածի մարզի մասին։
Գնում ենք մարզպետարան, ասում են դա մեր գործը չի, դիմեք քաղաքապետարան, գնում ենք քաղաքապետարան, ասում ենք դիմեք «Վեոլիա ջուր», երեքով ոնց որ տունտունիկ խաղան, իսկ այդ ընթացքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակն էլ ավելի է սաստկանում։
Հիմա չգիտենք ինչ անել, էդ երեք կառույցները մեր բակի համար կարծես մեռյալ հոգիներ լինեն։ Դրա համար միանգամից ուզում ենք դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ գոնե այդ պաշտոնյաների նկատմամբ խիստ մոտեցում ցուցաբերի ու վստահ ենք՝ օրերի ընթացքում էս գարշահոտ ու հակասանիտարական վիճակը, որը նաև համաճարակի վտանգ է պարունակում, խնդիրը կլուծեն։ Թեպետ, սա այն հարցը չէր, որ սրա համար պիտի դիմեինք վարչապետին, պարզապես ստիպված ենք ուզում դիմել, որ վարչապետն իմանա, թե Արմավիրի մարզպետը, Արմավիրի քաղաքապետն ու տեղի «Վեոլիա ջրի» պատասխանատուները ինչպիսի քար անտարբերություն են ցուցաբերում բնակիչների նկատմամբ։ Այն բնակիչների, որոնց մեծ մասը հավատալով Ն. Փաշինյանին, ձայն են տվել իրեն ու իր թիմին, իսկ թիմում կան որոշ մարդիկ, ովքեր իրենց կաբինետներում նստած իրենց թափաններն են լցնում»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։