Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց և դատարանից տեղափոխվեց բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Նոր Նորքի նստավայր է դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Էդգար Բալոյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 38-ամյա Համբարձում Հովհաննիսյանի նկատմամբ, ով կասկածվում է սեպտեմբերի 22-ին Երևանի Նազարբեկյան 26 շենքի բակում իր փեսային՝ Երևանի բնակիչ 52-ամյա Գևորգ Սարգսյանին, սպանելու նպատակով «Lexus»-ով վրաերթի ենթարկելու մեջ։ Վերջինը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել էր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գարիկ Աբելյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և Հ․ Հովհաննիսյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան բանտ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Էդգար Բալոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ Նոր Նորքի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց՝ երկամսյա կալանքի որոշում կայացներ Երևանի բնակիչ 38-ամյա Համբարձում Հովհաննիսյանի նկատմամբ, ով կասկածվում էր սեպտեմբերի 22-ին Երևանի Նազարբեկյան 26 շենքի բակում «Lexus» մակնիշի ավտոմեքենայով իր փեսային՝ Երևանի բնակիչ 52-ամյա Գևորգ Սարգսյանին սպանելու նպատակով վրաերթի ենթարկելու մեջ։
Գ․ Սարգսյանը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել էր։
Դատավոր Գարիկ Աբելյանը դռնփակ դատական նիստն անցկացրել էր և գնացել էր խորհրդակցական սենյակ։ Թե երբ դատավորը կհայտարարեր որոշումը, դեռևս հայտնի չէր։
Եթե դատարանը բավարարեր քննիչի միջնորդությունը, ապա Հ․ Հովհաննիսյանը դատարանից կտեղափոխվեր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կամ «Նուբարաշեն», կամ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը՝ սեպտեմբերի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները` բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի, և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ իրականացված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում տեղեկացել էին՝ որտեղ է գտնվում սեպտեմբերի 22-ին Երևանի Նազարբեկյան 26 շենքի բակում «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևանի բնակիչ 52-ամյա Գևորգ Սարգսյանին սպանելու նպատակով վրաերթի ենթարկողը։
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 24-ին վրաերթ կատարողը, ով Երևանի բնակիչ 38-ամյա Համբարձում Հովհաննիսյանն էր, առավոտյան ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել էին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ Հ․ Հովհաննիսյանը ձերբակալվել էր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մինչ նրա կողմից ոստիկանություն ներկայանալը, նախորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, Մաշտոցի ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ճշտել էին՝ որտեղ է գտնվում «Lexus» մակնիշի ավտոմեքենան, ապա մեկնելով նշված վայր՝ այն հայտնաբերել և տեղափոխել էին ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 22-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Նազարբեկյան 26 շենքի բակում վիճաբանություն էր տեղի ունենում և կար տուժած, ում տեղափոխել էին հիվանդանոց։
Ժամանել էր ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին արնանման հետքեր, ատրճանակ և տեղում պարզել էին, որ մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետները։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթ կատարողն իր զոհին հարվածել էր «Lexus» մակնիշի ավտոմեքենայով, ապա դիմել փախուստի։ Նրանք ազգականներ են։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։