211652_close_icon
views-count7844 դիտում article-date 11:24 28-07-2021

Վերին Շորժայում դեռ կրակում են. ի՞նչ իրավիճակ է Կութում․ Sputnik Արմենիա

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ կրակոցներն այս պահին էլ շարունակվում են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց գյուղի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Դիտարկմանը, թե գյուղի բնակիչները տարհանվել են, Երանոսյանը պատասխանեց. «Ես առաջ եմ եկել, գյուղում չեմ, բնակիչներից տեղյակ չեմ։ Շատ խառն եմ, չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել»։

Կութ գյուղի ուղղությամբ ոչ գիշերը, ոչ էլ մինչ այս պահը կրակոցներ չեն եղել։ Գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը դժվարությամբ է հիշում` վերջին սահմանային միջադեպը նախորդ ուրբա՞թ, թե՞ շաբաթ օրն է եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքուն համաձայնել է ժամը 10:00-ից հրադադար հաստատել։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը` հղում տալով Ադրբեջանի ՊՆ-ին։

Հայտնել էինք նաև, որ հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է։

Նմանատիպ նյութեր