211652_close_icon
views-count19061 դիտում article-date 10:57 28-07-2021

Բաքուն համաձայնել է հրադադարի հաստատմանը. ռուսական կողմը ժամ է սահմանել․ Sputnik Արմենիա

Բաքուն համաձայնել է ժամը 10:00-ից հրադադար հաստատել։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը` հղում տալով Ադրբեջանի ՊՆ–ին։ Գրում է Sputnik Արմենիան։

«Բաքուն համաձայնել է ժամը 10-ին (Մոսկվայի ժամանակով 09:00-ին) սահմանին կրակի դադարեցում հայտարարելու ռուսական կողմի նախաձեռնությանը»,- գրված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ հայտարարություն չի տարածել այս առնչությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է։

Նմանատիպ նյութեր