3423 դիտում
14:32 22-07-2021
Ցավոք սրտի, մեր կատարած մի շարք բարեփոխումներ չարաշահվում են. Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավով արձանագրում է, որ կառավարության կատարած մի շարք բարեփոխումներ չարաշահվում են: Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ գործադիրը ներդրել է միկրոբիզնեսի համակարգը, որի նպատակը փոքր ընկերություններին աջակցելն էր, որպեսզի նրանք ավելի հեշտությամբ դառնան ավելի խոշոր ու հաջողակ:
«Նման կարգավիճակ ստանում են այն ընկերությունները, որոնք ունեն տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն: Նաև այդ սեգմենտի համար եկամտային հարկի տարբերակված ցուցանիշ ենք սահմանել՝ նպատակ ունենալով աջակցել փոքր բիզնեսին: Բայց, ցավոք, նման դեպքերում տեսնում ենք, որ օրինակ՝ տարեկան 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններն այս օրենսդրական փոփոխություններից օգտվելու կամ ավելի ճիշտ չարաշահելու համար՝ կիսվում են 4 մասի ու դառնում 4 հատ միկրոձեռնարկատիրական ընկերություն, որը մեր բարեփոխման նպատակից անդին է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է այս թեմային անպայման անդրադառնալ, հարկային չարաշահումներ թույլ չտալու համար: «Մենք արդեն ունենք մշակած օրենքի նախագիծ ու պետք է այդ ուղղությամբ գնանք առաջ»,- ընդգծեց նա:

Նմանատիպ նյութեր
58186 դիտում
12:32 08-04-2016
Ցավոք սրտի, զոհերի թիվը հասավ 45-ի. հրապարակվել են զոհված հերոսների անունները. խոնարհվում ենք նրանց առաջ
Այս բաժնից
385 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
817 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
631 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ