Հասարակության մոտ կարծիք է ձևավորվել, որ ադրբեջանցիների կողմից փակված ճանապարհները բացվել են ի շնորհիվ մեր փառահեղ իշխանությունների, սակայն ցավոք սրտի պետք է հիասթափեցնեմ մեր հասարակությանը. Նատալի Ալեքսանյան
Հիմա անցնենք Շուռնուխ-Կարմրաքար, Գորիս-Որոտան ճանապարհների խնդրին.
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հասարակության մոտ կարծիք է ձևավորվել, որ ադրբեջանցիների կողմից փակված ճանապարհները բացվել են ի շնորհիվ մեր փառահեղ իշխանությունների, սակայն ցավոք սրտի պետք է հիասթափեցնեմ մեր հասարակությանը։
Ըստ <<օդից կախված>> լուրերի, ճանապարհը բացվել է Իրանի Իսլամական Հանրապետության շնորհիվ։
Իշխանությունները պաշտոնական նամակ են հղել Ադրբեջանի իշխանություններին, որով հիշեցրել են, որ տարանցիկ ճանապարհների փակումը կամ որևէ գործողություններ, որոնք նպաստում են ճանապարհների փակմանը հավասարեցվում են պատերազմ հայտարարելուն և իրենք ազատ են ցանկացած ռազմական գործողություններ կատարել` տարանցիկ ճանապարհի բացմանն ուղղված և այո', միջազգային օրենսդրությամբ կլինեն արդարացի։
Այս <<ուլտիմատումից>> հետո, ժամը չլրանալուն պես, 27.08.2021թ. մոտ 19։10 րոպեին տրանզիտ ճանապարհները բացվեցին. Փա՛ռք Իրանի Իսլամական Հանրապետության հզոր բանակին...
Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը մոտ 80 հազար զինվորական է կուտակել Ադրբեջանի սահմանին զուգահեռ։ Այստեղ կրկին Փա՛ռք Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին, որոնց շնորհիվ բացվեց մեր տարանցիկ տրանզիտ ճանապարհը։
Այնինչ մեր իշխանությունները փորձում էին հավաստիացնել, որ կա այլընտրանքային ճանապարհ` ՏԱԹև_ԱՂԱՎՆԻ և, որ իրենց բանակցությունների շնորհիվ է բացվել տրանզիտ ճանապարհը։ Այստեղ ինձ հետաքրքրում է մի հարց. մեր ֆեյսբուքյան լայվացավ կպած կառավարությունը ինչո՞ւ ուղիղ հեռարձակմամբ ցույց չտվեց այդ շաաաաատ հեշտ անցանելի ճանապարհը...
Ելնելով մեր պետությանն ամոթալի վիճակում չդնելու մտավախությունից, չեմ հրապարակում կադրեր` ճանապարհի <<գերազանց>> վիճակի և նրա անցանելիության մասին։
Նատալի Ալեքսանյան