3976 դիտում
09:25 20-07-2021
Հունվարից էլեկտրամոբիլները կթանկանան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «2020 թ. մարտին ԵՏՀ-ի խորհուրդը որոշում էր կայացրել զրոյացնել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների համար: Պատճառներից մեկը «ներքին արտադրության բացակայությունն» էր:
Սակայն այս որոշումը, ինչպես ասում են, հավերժական չէ: Բանն այն է, որ, ըստ առկա տեղեկությունների, Ռուսաստանն ու Ղազախստանը մտադիր են սկսել էլեկտրամոբիլների արտադրություն: Ըստ այդմ, էլեկտրամոբիլների՝ ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան ներմուծման զրոյական դրույքաչափը գործելու է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Սա նշանակում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել զգալի մաքսատուրք, ինչը էապես կթանկացնի ներմուծված էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների գինը:
«Փաստի» տեղեկություններով, հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև այն փաստը, որ Հայաստանում իրացվող էլեկտրամոբիլների համար չի գործում նաև ԱԱՀ-ն, գնալով մեծանում է այդ մեքենաների նկատմամբ հետաքրքրությունը. մարդիկ աշխատում են դրանք ձեռք բերել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Ի դեպ, մեզ հետ զրույցում ոլորտի փորձագետները նշում էին, որ այստեղ լուրջ անելիք ունի նաև պետությունը՝ հնարավորինս աջակցելու այս պրոցեսին, քանզի մի կողմից՝ մեր երկիրը դառնում է «մեքենաների գերեզմանոց», մյուս կողմից՝ առկա է օդի աղտոտվածության լուրջ խնդիր»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
9249 դիտում
11:26 29-03-2018
Միսը 100-150 դրամով կթանկանա. Հրաչ Բերբերյան. «168 ժամ»
1326 դիտում
10:39 20-06-2019
ԱԺ աշխատասենյակներից շատերում օդորակիչներ չեն տեղադրվի․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»