20097 դիտում
21:13 02-10-2024
Արտառոց դեպք՝ Երևանում․ «Յանդեքս» տաքսիով ծանրոց են ուղարկել «Նան Խումբ» ՍՊԸ-ի փաստաբանական գրասենյակ, որի մեջ, ըստ տնօրենի, եղել է թունավոր կարիճ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ, 43-ամյա Հակոբ Ք․-ն և հայտնել, որ մասնագիտական գործունեության հետ կապված խնդիրներ ունի, և ինչ-որ մեկը առողջությանը և կյանքին դիտավորությամբ վնաս պատճառելու ու վախ տարածելու գործողություններ է կատարում, և քիչ առաջ «Յանդեքս» ընկերության միջոցով փակ տուփ են ուղարկել Փիրումյանների փողոցի 7 հասցեում գտնվող իրենց գրասենյակ, ինչի մեջ թունավոր կարիճ է եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մուխայելյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, և կատարվում է նախաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հակոբ Ք․-ն «Նան Խումբ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի տնօրենն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։