1326 դիտում
10:39 20-06-2019
ԱԺ աշխատասենյակներից շատերում օդորակիչներ չեն տեղադրվի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ Ազգային ժողովի պատգամավորները բողոքում են աշխատասենյակների պայմաններից, մասնավորապես՝ ջերմաստիճանից, քանի որ այս շոգ եղանակին ԱԺ աշխատասենյակներից շատերում տեղադրված չեն հովացնող համակարգեր:
Տարբեր պատգամավորներ մեզ հետ զրույցներում նշում են, թե այդ հարցը վաղուց բարձրաձայնել են՝ այլ գույքեր պահանջելու հետ մեկտեղ, մյուս բոլոր հարցերը կարգավորել են, բայց օդորակիչի հարցը՝ ոչ: Պատգամավորները նաև դժգոհ են նույն խնդրից՝ ճաշարանի հետ կապված: ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Հստակ տեղյակ եմ խնդրից: Կարող եմ ասել, որ մենք ԱԺ բյուջետային միջոցներից խնայողության հաշվին հայտարարել ենք գնում օդորակիչների խմբաքանակ ձեռք բերելու համար:
Սակայն մասնագետների հետ քննարկման և ուսումնասիրության արդյունքներով կարող ենք գնահատել, որ հոսանքի լարերը ԱԺ հին մասնաշենքում բավականին հին են և նախատեսված չեն այդքան լրացուցիչ հոսանք օգտագործող սարքերի ավելացմանը:
Այդ իսկ պատճառով մենք 2020 թվականի բյուջեի հայտում նախատեսել ենք այս լարերի փոխարինման կապիտալ ծախսերը: Դրա համար որոշել եմ այս տարի ձեռնպահ մնալ նոր օդորակիչների տեղադրումից: Լարերի կապիտալ փոխարինումից հետո դրանք կտեղադրվեն»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3227 դիտում
10:33 05-09-2020
Բանգլադեշի մզկիթում օդորակիչներ են պայթել. զոհվել է 11 մարդ
3973 դիտում
09:25 20-07-2021
Հունվարից էլեկտրամոբիլները կթանկանան. «Փաստ»
1472 դիտում
09:12 30-08-2014
Ա. Միկոյանի արձանը այս տարի չի տեղադրվի. «ՀԺ»
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1276 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»