Միսը 100-150 դրամով կթանկանա. Հրաչ Բերբերյան. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Միս մատակարարողների կողմից թանկացում կլինի, որովհետև սպանդանոցներում աշխատանք է կատարվում, բայց դա մսի գնի վրա լուրջ ազդեցություն չի կարող ունենալ»,- այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
2018թ. հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր կլինի: Մինչ այդ, մարտի 1-ից պահանջն արդեն սկսել է գործել պետական գնումների մատակարարման ոլորտում որպես առաջնահերթություն` խստացնելով հսկողությունը մսի նկատմամբ: Բերբերյանը դրական է գնահատում սպանդանոցների պարտադիր պահանջը. «Վաղ թե ուշ մենք պետք է անցնենք ցիվիլ գյուղատնտեսությանը: Այստեղ և՛ ռիսկայնությունն է պակասում, և՛ պատասխանատվությունն է բարձրանում, թե որ սպանդանոցից է միսը հայտնվել շուկայում: Մեր հաշվարկներով՝ 1 կգ միսը 100-150 դրամով կթանկանա»:
Նրա խոսքով` առայժմ հիմնական խնդիրն այն է, որ սպանդանոցների թիվը փոքր է: Ներկայումս հանրապետությունում գործում է 18 սպանդանոց, առաջիկայում կկառուցվի ևս 23-ը: ՍԱՊԾ-ի տվյալներով ամբողջ հանրապետության պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ է 70 սպանդանոց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]