211652_close_icon
views-count1587 դիտում article-date 15:18 08-07-2021

Արմեն Չարչյանի գործը կարճելու միջնորդություն կներկայացվի դատարան. պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Սա ծաղր է իրավաբանության նկատմամբ, բայց մենք երբեք մեր վերաբերմունքը, դատավորի նկատմամբ չենք պայմանավորում դատական ակտով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, հայտնում է Tert.am-ը։


Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հրապարակեց Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի որոշումը։ Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ այս գործը որևէ աղերս չունի իրավաբանության հետ:«Տիկին Աբգարյանը պրոֆեսիոնալ դատավոր է և իրավաբան, սակայն իր կողմից ներկայացված այս որոշումը մեզ համար անընդունելի է, քանի որ որևէ հիմք չկա Չարչյանին անազատության մեջ պահելու»,- ասաց նա:


«Վարույթ ընդունելուց հետո դատարանը պետք է 8 օրվա շրջանակներում դատական նիստ հրավիրի Սահմանադրության համաձայն և խափանման միջոցի քննարկում իրականացնի: Արմեն Չարչյանի գործը կարճելու միջնորդությունը կներկայացվի դատարան և համապատասխան հիմնավորումներ ենք ներկայացրել, որպեսզի դատարանը հենց այս փուլում, այսինքն՝ դեռ դատական քննության փուլ չանցնելով քրեական վարույթը դադարեցնի»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:«Սա միանշանակ քաղաքական երանգ պարունակող զուտ հանգամանքներ են, որոնք ստիպում են դատավորին նման որոշում կայացնելու: Սա իրավական պայքար է, բացառապես իրավական, մենք հարգում ենք մեր մասնագիտությունը և միանշանակ երբեք գործը չենք անձնավորում և որևէ մեկի նկատմամբ որևէ անձնական վերաբերմունք պայմանավորված գործի հետ չունենք»,- նշեց նա:

Պաշտպանը նաև մանրամասներ ներկայացրեց գործի հետագա ընթացքի վերաբերյալ և տեղեկացրեց, որ վարույթ ընդունելու մասին որոշումը դեռ չեն ստացել:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր