Արտառոց դեպք՝ Երևանում. կինը իր ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի շիրիմները հայտնաբերել է անարգված. թաղման բյուրոյից էլ պատասխանել են՝ «Գժվե՞լ ենք՝ թուղթ տանք. տանք, որ դատվե՞նք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 18-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Սիրանուշ Նահապետյանը, ով իր և իր ընատանիքի անունից իրենց զայրույթն էր հայտնում Երևանի քաղաքապետարանի ժողովրդի լեզվով ասած թաղման բյուրոյի տնօրինության հասցեին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ս. Նահապետյանն ասում ու մատնացույց էր անում Դավիթաշենի գերեզմաններում երկար տարիներ հուղարկավորված իր ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի գերեզմանները, ասելով.
«Ամուսինս, սկեսուրս ու սկեսրայրս հուղարկավորված են այս հատվածում, և մենք տևական ժամանակ չենք կարողացել բետոնով ցանկապատել, քանի որ ունեցել են թե առողջական, թե ֆինանսական խնդիրներ:
Վերջերս այցելեցինք, որպեսզի սկսենք բարեկարգել ու մնացինք զարմացած. մեր հարազատների շիրիմների վրա մոտ 1 մետր առաջ է բերվել մեկ այլ գերեզման:
Ճիշտն ասած՝ աչքներիս չհավատացինք, բայց հետո ճշտեցիք, որ այդ ամենը կատարվել է անօրինական ճանապարհով, գռեհիկ ձևով, ու դիմեցին Երևանի թաղման բյուրո, որտեղից անհեթեթ պատասխաններ ենք ստացել:
Անգամ թաղման բյուրոյի ղեկավարությունից պահանջեցինք, որ մեզ մեր գերեզմանների վկայականները տրամադրեն, բայց հրաժարվեցին, ու ասացին՝ «Գժվե՞լ ենք՝ տանք, որ մեզ գործից հանեն»:
Երևի զգում են, որ ոչ միայն անօրինական գործողություն, այլ նաև սրբապղծություն է կատարվել:
Հիմա չգիտենք՝ ով է պատասխան տալու մեր հարազատների գերեզմանը անարգելու համար:
Դիմելու ենք նաև իրավապահ մարմիններին, որպեսզի բացահայտեն ու պատժեն մեղավորներին, ով է տեսել՝ 21-րդ դարում, այն էլ՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ազգի որոշ ներկայացուցիչներ նման արնհարգալից վերաբերմունք ցուցաբերեն հանգուցյալների նկատմամբ»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։