211652_close_icon
views-count7678 դիտում article-date 20:59 20-06-2021

Կեսգիշերից արդեն կսկսվի քվեարկության արդյունքների նախնական ամփոփումը․ Տիգրան Մուկուչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Կեսգիշերից արդեն կսկսվի քվեարկության արդյունքների նախնական ամփոփումը, հուսանք՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներն արագ կիրականացնեն այդ գործառույթը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Այսօր մենք կհրապարակենք քվեարկության նախնական արդյունքները, ինչից հետո արդեն հնարավորություն կա ստանալու խախտումների վերաբերյալ դիմումները, ուսումնասիրելու դրանք։ Եթե անգամ դիմումներ չեն ներկայացվում, այն փաստերը, հանգամանքները, որոնք ի հայտ եկան քվեարկության օրվա ընթացքում, դառնալու են մանրամասն քննության առարկա, նաև՝ դրանց վերաբերյալ նախ փորձել ենք օպերատիվ միջոցներ ձեռնարկել։ Ուսումնասիրվելու են ՏԻՄ-երի գրանցամատյանները, եթե դրանցում խախտումների վերաբերյալ լինեն գրառումներ, դրանք ևս պետք է դառնան տարածքային ընտրական հանձնաժողովների համապատասխան վարույթների քննության առարկան»,- մանրամասնեց նա՝ նշելով, թե մասնակցության վերաբերյալ այս պահի տվյալները հավաքագրվում են, կհայտնեն ժամը 21։00-ին։

«Հիմա արդեն տեղամասերից սկսել են ստացվել տեղեկությունները մասնակցության թվի վերաբերյալ»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր