211652_close_icon
views-count1595 դիտում article-date 18:56 08-12-2014

Տեղի կունենա «Գրաբարյան օրեր 2014» ծրագրի օլիմպիադայի արդյունքների ամփոփումը

Դեկտեմբերի 9-ին ՝ժամը 13.00-ին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա «Գրաբարյան օրեր 2014» ծրագրի օլիմպիադայի արդյունքների ամփոփումը: Միջոցառումը օրհնությամբ կբացի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը: Ներկա կլինեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ ու աշակերտներ: Այս տարի առաջին անգամ Արարատյան Հայրապետական թեմն իրականացրեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը՝ նպատակ ունենալով մատաղ սերնդին վերադարձնել հայրենի ժառանգության բանալին, ցույց տալ, որ այն սովորելու համար լուրջ խոչընդոտներ ու դժվարություններ չկան: «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում առաջին անգամ կազմակերպվել է գրաբարի օլիմպիադա՝ գրավոր ու բանավոր փուլերով: Հաղթողների համար «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, ԱՀԹ թեմական խորհրդի ատենապետ Լևոն Սարգսյանը սահմանել է արժեքավոր մրցանակներ: Լավագույն երեք աշակերտ և իրենց ուսուցիչները կպարգևատրվեն: Լավ արդյունք ցուցաբերած աշակերտներից 7-ը կստանան խրախուսական մրցանակներ: Դպրոցներից ներկայացված հայտերով շուրջ 90 աշակերտ մասնակցել է օլիմպիադային: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր