211652_close_icon
views-count38921 դիտում article-date 12:57 14-06-2021

Կորեայի ձորում Սովետական տարիներից կառուցված ինքնաշեն կամրջի փոխարեն «Կամրջային Երկաթբետոնե Կոնստրուկցիաների Գործարան» ՓԲԸ-ն կառուցում է միազգային չափանիշներին համապատասխան նոր կամուրջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է, «Կամրջային Երկաթբետոնե Կոնստրուկցիաների Գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները սկսել են ժողովրդին հայտնի Կորեայի ձորում դեռ ԽՍՀՄ տարիներից ինքնաշեն կամրջի կապիտալ վերակառուցման աշխատանքները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկերության աշխատակիցները՝ տնօրեն Մինաս Մինասյանի գլխավորությամբ աշխատանքները սկսում են վաղ առավտից մինչև երեկո։

ԽՍՀՄ տարիներից այս կողմ՝ նշված հատվածում սա առաջին կապիտալ, միջազգային չափանիշներին համապատասխան կամուրջն է լինելու։ Եթե նախկինում ավտոմեքենաները մեծ դժվարությամբ էին անցնում, որպեսզի բախում տեղի չունենար, ապա այս նոր կառուցվող կամրջի շահագործումից հետո ավտոմեքենաները, այդ թվում՝ բեռնատարներ, անցնելու են առանց խոչընդոտի։ 

Աշխատակիցների աշխատանքն այս օրերին դժվարանում է որոշ վայ-վարորդների անպատասխանատու վերաբերմունքի պատճառով։ Այդ վայ-վարորդները, գալով նշված վայր, որտեղ «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները նաև տեղադրել են նախազգուշական նշաններ, «ոտքերը՝ մի կոշիկի մեջ դրած»՝ ասում են, թե պետք է անցնենք, ու գետը անցնելով՝ «լռվում-մնում են» այդտեղ, ու ստիպված կամ փրկարարներն են օգնության հասնում այդ վայ-վարորդներին կամ էլ ՓԲԸ-ի աշխատակիցներն իրենց հիմնական գործը թողնում, ընկնում են դրանց ավտոմեքենաները գետից հանելով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միայն այսօր՝ հունիսի 14-ին, գետից հանվել է 7-ից ավելի ավտոմեքենաներ, իսկ «միջազգային չափանիշներին համապատասխան կամուրջն էլ շահագործման կհանձնվի առաջիկայում», այդպես էին խոստանում բանվորները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր