211652_close_icon
views-count197378 դիտում article-date 15:05 28-03-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ՌԴ 45-ամյա քաղաքացին բեռնատար-կցորդիչով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. նրան առաջինը օգնության են հասել «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաներ» ՓԲԸ-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ 45-ամյա Ալան Բասաևը իր վարած Fret Lander մակնիշի B427 TK 15 RUS համարանիշի բեռնատար կցորդիչով Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Եղվարդի կամրջի մոտ բախվել է կապիալ կառուցվող կամրջի լուսային ցուցանակներին, այնուհետեև՝ բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և սահմանազատել տարածքը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդին առաջինը օգնության են հասել Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան Փակ Բաժնետիրական Ընկերության ներկայացուցիչները, ովքեր նաև օգնել են վարորդին, որպեսզի քաղաքացիների հետ վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դարձի բերեն և տեղափոխեն անվտանգ վայր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր