211652_close_icon
views-count35341 դիտում article-date 19:12 19-08-2021

«Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» ՓԲԸ-ն Կորեայի ձորում հայտնի ու «իր դարն ապրած Խրուշչովյան կամուրջը» հիմնովին վերանորոգեց. երթևեկությունը դարձել է անվտանգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդեն 2 օր է, «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները՝ տնօրեն Մինաս Մինասյանի գլխավորությամբ շահագործման են հանձնել Կոտայքի մարզից դեպի Երևան տանող, ժողովրդին հայտնի «Կորեայի ձորում» սովետական տարիներին կառուցված, սակայն ամբոջովին քայքայված ու վթարային վիճակում գտնվող, ապա նոր կառուցվող կամուրջը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի ամիս էր, աշխատանքներ էր տարվում այն հիմնովին վերանորոգելու ուղղությամբ, ու այսօր արդեն վարորդները կարող են անվտանգ երթևեկել այդ հատվածով։ 

Կամուրջը կառուցողները երաշխավորել են, որ այն կգործի 100 տարուց ավելի և կամրջի շինարարական աշխատանքներին զուգահեռ, նրանք մաքրել են նաև գետի հունը, քանի որ մեր որոշ փնթի քաղաքացիների «շնորհիվ» գետը լցված էր աղբով։ 

Սա վերջին տարիներին ճանապարհաշինարարների կողմից հիմնովին կառուցված կամուրջներից մեկն է։ Եթե նախկինում կամրջի անունը տեղաբնակները դրել էին «Խրուշչովի կամուրջ», քանի որ չափսերով այն շատ փոքր էր, և 1 բեռնատարն անգամ մեծ դժվարությամբ էր անցնում, ապա հիմա բեռնատարները կարող են հանգիստ, առանց իրար հետ «կողային ողջագուրվելու» երթևեկեն։ 

Երբ վերակառուցվում էր կամուրջը, մի քանի անգամ տեղում աշխատանքների որակը ստուգելու նպատակով այցելել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, տևական ժամանակ էր, «Կամրջային Երկաթբետոնե Կոնստրուկցիաների Գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները սկսել էին ժողովրդին հայտնի Կորեայի ձորում դեռ ԽՍՀՄ տարիներից ինքնաշեն կամրջի կապիտալ վերակառուցման աշխատանքները։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ընկերության աշխատակիցները՝ տնօրեն Մինաս Մինասյանի գլխավորությամբ աշխատանքները սկսել էին վաղ առավոտից մինչև երեկո։ ԽՍՀՄ տարիներից այս կողմ՝ նշված հատվածում սա առաջին կապիտալ, միջազգային չափանիշներին համապատասխան կամուրջն էր լինելու։ Եթե նախկինում ավտոմեքենաները մեծ դժվարությամբ էին անցնում, որպեսզի բախում տեղի չունենար, ապա այս նոր կառուցվող կամրջի շահագործումից հետո ավտոմեքենաները, այդ թվում՝ բեռնատարներ, անցնելու էին առանց խոչընդոտի։ 

Աշխատակիցների աշխատանքն այդ օրերին դժվարանում էր որոշ վայ-վարորդների անպատասխանատու վերաբերմունքի պատճառով։ Այդ վայ-վարորդները, գալով նշված վայր, որտեղ «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները նաև տեղադրել էին նախազգուշական նշաններ, «ոտքերը՝ մի կոշիկի մեջ դրած»՝ ասում էին, թե պետք է անցնենք, ու գետը անցնելով՝ «լռվում-մնում էին» այդտեղ, ու ստիպված կամ փրկարարներն էին օգնության հասնում այդ վայ-վարորդներին կամ էլ ՓԲԸ-ի աշխատակիցներն իրենց հիմնական գործը թողնում, ընկնում էին դրանց ավտոմեքենաները գետից հանելով։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր