30417 դիտում
10:38 16-05-2021
Ավտովթար Արմավիրի մարզում. Արմավիր քաղաքում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. BMW-ն էլ բախվել է պատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Արմավիր քաղաքի Թումանյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 24-ամյա Սերգեյ Ավետիսյանի վարած BMW մակնիշի և 61-ամյա Սարգիս Մովսիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ս. Ավետիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով էլ BMW-ն դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բնակչի տան քարե պարսպին:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրաանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+