211652_close_icon
views-count86467 դիտում article-date 11:06 08-03-2020

Կասկադյորական ավտովթար Արմավիր քաղաքում. 32–ամյա վարորդը BMW-ով Արմավիրի դատարանի դիմաց բախվել է կայանված KIA-ին, այնուհետև մխրճվել Lada-ի մեջ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Արտյոմ Գալստյանը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 41 հասցեի՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արմավիրի նստավայրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած BMW մակնիշի 36 PM 727 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ, 47-ամյա Արարատ Թովմասյանի կողմից շահագործվող KIA մակնիշի 01 RX 777 համարանիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 24-ամյա Տիգրան Շահբազյանի կողմից շահագործվող, կայանված վիճակում գտնվող ВАЗ 21703-110-01 մակնիշի 36 AG 901 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ի վարորդ Ա. Թովմասյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիրի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի հիվանդանոցներից մեկը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Ղազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթաի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով BMW-ն մասամբ մտել է Lada-ի տակ, ինչի հետևանքով Lada-ն հայտնվել էր կիսակողաշրջված վիճակում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր