Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ Արմավիր քաղաքում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը կողաշրջվել է և բախվել ծառին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Թումանյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 68-ամյա Գուրգեն Պ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 53-ամյա Սոս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով մեքենաներից մեկը կողաշրջվել է, հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և քաղաքացիների հետ ուղղել կողաշրջված «Mercedes»-ը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գրիգոր Խալաթյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աշոտ Ներսիսյանը և Ջեմմա Երանոսյանը։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։