211652_close_icon
views-count71369 դիտում article-date 17:08 10-05-2021

Էջմիածնում խուզարկություններ են կատարվել մի շարք հասցեներում, այդ թվում՝ քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» բնակարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ մայիսի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում  սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում  խուզարկություններ են կատարվել ենթադրյալ սպանության  մեջ որպես կասկածյալներ համարվող անձանց բնակարաններում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ խուզարկությունները, քննչական մարմինը դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության Վաղարշապատի դատարան և դատարանը խուզարկությունների թույլտվություն է տվել, ինչից հետո քննիչները  ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ նշված հասցեում կատարել են խուզարկություներ:

Խուզարկվող  բնակարաններից մեկը եղել է քրեական հեղինակություն «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանինը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 4-ին, կրակոցներ էին հնչել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել:

Ժամանել էին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանը:

Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար  Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել երիտասարդ տղայի դի:

Դեպքի վայրի զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել էին ինքնաձիգից արձակված 30-ից ավելի կրակված պարկուճներ, իսկ կրակոցի վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վթարված Hyundai Elantra ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր, իսկ կրակոցների արդյունքում էլ վնասվել էր քաղաքացուն պատկանող, իր տան առջև կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 338+
338+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր