77351 դիտում
19:12 12-05-2021
Էջմիածնում «Դոն Պիպոյի» թիկնապահի սպանության գործով խուզարկություն է կատարվել Այգեշատի գյուղապետի տանը. հայտնաբերվել է թմրանյութ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 10-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Սամսոնյանի որոշմամբ սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում Վ. Սամսոնյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության Վաղարշապատի դատարան, որպեսզի դատարանը խուզարկության թույլտվություն տա Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ, 57-ամյա Ռոբերտ Հովսեփյանի տանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ համատեղ՝ քննիչի գլխավորությամբ, Ռ. Հովսեփյանի տանը խուզարկությամբ որպես աշխատասենյակ օգտագործվող գրասենյակի դարակի մեջ հայտնաբերվել 1 փաթեթ «մարիխուաննա» տեսակի թմրանյութի նմանվող դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգված, իսկ խորդանոցի էլեկտրական վառարանի մեջ հայտնաբերվել է 0,97 գրամ կշռով մանրացված թմրանյութի նմանվող զանգված:
Տան բակի պատուհանագոգից հայտնաբերվել են բժշկական օգտագործված կաթոցիչ՝ ածխանման հետքերով, իսկ տան երկաթյա պարանի միջից հայտնաբերվել են կանեփանման սերմեր, տան կից տնամերձ հողամասից 16 հատ տարբեր չափերի կանեփանման մշակված բույսեր, որոնիցից մեկը դրված է եղել ծաղկամանի մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Հովսեփյանը, ով Այգեշատ գյուղի գյուղապետն է, հայտնաբերվածի վերաբերյալ հրաժարվել է որևէ հայտարարություն անել:
Քննիչ որոշմամբ հայտնաբերվածը առգրավվել է, նշանակվել է դատաքիմիական փորձաքննութուն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է քրեական հեղինակություն համարվող «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի թիկնապահի սպանության գործով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 338+
338+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)