211652_close_icon
views-count34890 դիտում article-date 19:28 26-04-2021

Լոռու մարզում 39–ամյա վարորդը ավտոմեքենայով բախվել է հեծանվորդին. վերջինս հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Մուքոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 25-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ավտոմեքենայի և հեծանվի բախման փաստով:

 Այդ օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ պրակտիկ առողջ վիճակում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ով հայտարարել է, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին ինքը հեծանվով ընթանալիս է եղել, երբ  մեքենա  է հարվածել:

 Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Պապանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի,  ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց դիմած քաղաքացին՝  Ստեփանավանի բնակիչ, 41-ամյա Սարգիս Ա.-ն է:

Ոստիկանները պարզել են նաև, որ դեպքը տեղի է ունեցել Ստեփանավան–Տաշիր ավտոճանապարհի արագաչափի մոտ և  Սարգիս Ա.-ի հեծանվին բախվել է Տաշիր քաղաքի բնակիչ, 39-ամյա Յուրի Ու.-ն՝ իր վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով:

Վարորդը փախուստի չի դմել, օգնել է շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Ռոբերտ Աբրահամյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր