25255 դիտում
23:22 29-04-2022
Կոտայքի մարզում 25–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40–ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Վալիկո Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին բախվել է հեծանվորդ, Կոտայքի մարզի բնակիչ, 14-ամյա Վաչե Մ.-ի հեծանվին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հեծանվորդը ընկել է, որից հետո մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+