21681 դիտում
21:56 05-08-2020
Երևանում 23–ամյա ԱՁ տնօրենը Nissan-ով վրաերթի է ենթարկել 24–ամյա հեծանվորդին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Նարեկ Գ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի և Ագաթանգեղոս փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Երևանի բնակիչ, 24-ամյա Ռոբերտ Փ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Նարեկ Գ.-ն ԱՁ տնօրեն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+