211652_close_icon
views-count2021 դիտում article-date 22:08 20-04-2021

Կոչ եմ անում Ադրբեջանին՝ եկեք առևտուր չանենք, պետք է գերիներին վերադարձնել տուն. ԵԽԽՎ պատգամավոր

Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվում է Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ վերադարձման հարցը: Պատգամավոր Ստեֆան Շենեխն իր խոսքում նշեց, որ այսօր ելույթ է ունենում ոչ թե որպես Ադևբեջանի հարցով համազեկուցող, այլ որպես ԵԽԽՎ պատգամավոր:

«Մենք պետք է օգտագործենք այս ֆորումը հակամարտությունների կարգավորման, խաղաղության հասնելու համար: Ադրբեջանում դեռևս կան մարդիկ, որոնք անհետ կորած են, կան մեծ թվով զինծառայողներ, որոնք դեռևս մնում են որպես գերի Ադրբեջանում: Պետք է հստակ ասել այս մասին և ողջ լրջությամբ»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:  

Շեենեխը հավելեց, որ բազմաթիվ քաղաքացիական անձինք են զոհվել պատերազմի ընթացքում, և կարևոր է հարգանքով վերաբերվել հակառակորդին, գնալ խաղաղության: «Խնդրում եմ, կոչ եմ անում Ադրբեջանին՝ եկեք առևտուր չանենք՝ արդյոք զինծառայողները գերեվարվել են պատերազմից առաջ, թե հետո: Պետք է նրանց վերադարձնել տուն»,- ասել է պատգամավորը:

 

Նմանատիպ նյութեր