211652_close_icon

Նիկո՛լ, դու չե՞ս ամաչում. դու էմոցիոնալ «լավուշկա» ես լարում, Էրդողանի կնոջ հանձնարարականն ես անում, ով Ալիևին ասում էր՝ խուրդի հայ գերիներին, դու մաս-մաս առևտուր ես անում. Արմեն Աշոտյան․ 168.am

views-count1690 դիտում article-date 22:10 17-01-2026
Օրերս Բաքվից Հայաստան հայրենադարձվեցին 4 պատանդներ, ովքեր 5 տարուց ավելի պահվում էին ադրբեջանական գերության մեջ: Ադրբեջանը 4 հայ գերիների վերադարձրեց, իսկ Փաշինյանը վերադարձրեց Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության երկու քաղաքացիների: Այդպիսով, ոչ թե Սիրիան վերադարձրեց իր քաղաքացիներին, այլ Թուրքիան Հայաստանից ստացավ իր վարձկաններին։

Դրան ու այդ ուրախալի փաստին հաջորդած իրադարձությունների մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում խոսեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Գերիների վերադարձը բոլորիս ուրախությունն է, տարոս, որ մյուսները ևս վերադառնան։ Մերոնց ցավը տանեմ, լավ է, որ վերադարձել են, բայց ո՞վ է նպաստել, որ այդ օրերին քաղաքացիական մարդիկ հայտնվեն ադրբեջանական գերության մեջ, ո՞ւմ պատճառով էր, որ անգամ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հայերի գերեվարել։ Բոլոր գերիները պիտի Բաքվից վերադառնային և վաղուց։

Նիկո՛լ, դու չե՞ս ամաչում։ Էդ մարդկանց փաստացի քո անզորությամբ կամ դիտավորությամբ թողել ես, որ տանեն, դո՛ւ ես քո՝ իշխանության գալուց հետո ափալ-թափալ հանձնել ադրբեջանցի երկու հանցագործներին, դու ես, որ ինչ կա-չկա, տվել ես, ու հիմա եկել ես՝ մեզ վրա՞ ես ծախում գերիների վերադարձը։ Քո երկիրը ներկայացնող իբր թե պասպորտով հայը՝ Արարատ Միրզոյանը, ասում է՝ մեր պատկերացումներն Ադրբեջանի հետ մի փոքր չեն համապատասխանում…»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր