ԱՄՆ-ում շարունակվում են ոստիկանության դեմ ցույցերը. ձերբակալվել է շուրջ 100 մարդ
ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում մոտ 100 մարդ է ձերբակալվել ոստիկանության դեմ իրականացվող անկարգությունների ժամանակ, որոնք ի հայտ են եկել՝ ի նշան բողոքի ոստիկանության կողմից աֆրոամերիկացու սպանելու առնչությամբ:
Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։
Ցույցերի 6-րդ օրը ցուցարարները հավաքվել են ոստիկանության շենքի դիմաց, ինչից դրդված՝ իրավապահները ստիպված են եղել պարետային ժամ հայտարարել:
Հիշեցնենք, որ բողոքի նոր ալիքը սկսվել է այն բանից հետո, երբ Մինեսոտայի ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ աշխատակցուհիներից մեկը, էլեկտրաշոկերը խառնելով հրացանի հետ, սպանել է աֆրոամերիկացի Դանթե Ռայթին, ով փորձել է իրավապահներից փախուստի դիմել:
Հաղորդվում է նաև, որ ոստիկանության աշխատակցուհին հեռացվել է ծառայությունից: