5883 դիտում
11:18 12-08-2018
Բուխարեստում հակակառավարական ցույցերը շարունկավում են․ վիրավորվել է 450 մարդ․ ձերբակալվել՝ 30 ցուցարար
Ռումինիայի իշխանությունները անցյալ ուրբաթ և շաբաթ օրերին Բուխարեստում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և բռնությունների վերաբերյալ քրեական հետաքննություն են սկսել:
Հանրահավաքի ընթացքում ցուցարարները շշեր և սալաքար են ներտել ոստիկանության ուղղությամբ: Ոստիկաններն ի պատասխան կիրառել են արցունքաբեր գազ և ջրի թնդանոթներ:
Արդյունքում` մոտ 450 մարդ դիմել է բժշկական օգնություն: Տուժել է 30 ոստիկան, որոնցից 11-ը դիմել են հիվանդանոց, 30 ցուցարար ձերբակալվել է: Բախումների ժամանակ վիրավորվել են նաև բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողները:
Ըստ վերջին տվյալների՝ Բուխարեստում հակակառավարական ցույցերին մասնակցել է 30-50 հազար մարդ: Նրանցից շատերը եկել էին արտերկրից, որտեղ ռումինացիների ընդհանուր թիվը հասնում է 3-5 միլիոնի:
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանինն ու եվրոպացի քաղաքական գործիչները դատապարտել են ոստիկանության անհիմն կոշտ գործողությունները, հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-45156125]BBC[/url]- ն: Ռումինաական մամուլը նշում է, որ սադրիչները, ովքեր փորձում էին իրավիճակը սրել, ցուցարարների մեջ և ոստիկանների շրջանում էին:
Ըստ Համաշխարհային բանկի, բնակչության տնտեսապես ակտիվ մասը՝ ռումինացիների մոտ քառորդը ապրում և աշխատում է արտերկրում: Նրանք հայրենիք են փոխանցում են զգալի գումարներ` տարեկան կտրվածքով, մոտ 5 միլիարդ դոլար:
Նմանատիպ նյութեր
1538 դիտում
10:20 02-05-2014
Ստամբուլում մայիսմեկյան բախումներում 90 մարդ է վիրավորվել, 142 ցուցարար՝ ձերբակալվել
4655 դիտում
23:55 10-08-2018
Բուխարեստում հակակառավարական խոշոր ցույց է տեղի ունեցել․ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ
3671 դիտում
10:55 05-08-2018
Իրանում հակակառավարական ցույցերը շարունակվում են
Այս բաժնից
1060 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
820 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
772 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ