Սարաևոյում շարունակվում են գործազրկության և կոռուպցիայի դեմ ցույցերը
Բոսնիա-Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյի նախագահական շենքի մոտ մոտ 100 ցուցարար էր հավաքվել։ ՆԳՆ ներկայացուցիչները նրանց նախազգուշացրել են, որ թույլ չեն տա փակել փողոցի տրանսպորտային հատվածը։
Օրվա 2֊րդ կեսին երկրի մի շարք քաղաքներում ցույցերի անցկացում է նախատեսվում։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետ Ներմին Նիկշիչի և դաշնային իշխանութունների հրաժարականը։