Անկարայում կկայանա Թուրքիա-Չինաստան մեդիա ֆորումը
Հուլիսի 2-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիա-Չինաստան մեդիա ֆորում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը և նշել, որ ֆորումի նպատակն է մեդիայի և հաղորդակցության ոլորտներում խորացնել ռազմավարական գործընկերությունը ու ժողովուրդների միջև փոխգործակցությունը։
Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։
Ֆորումի շրջանակներում կքննարկվեն նաև մեդիա դիվանագիտության, հանրային հաղորդակցության, մշակութային փոխազդեցության ոլորտներում համագործակցությունը։
Ermenihaber