211652_close_icon
views-count1736 դիտում article-date 11:13 11-11-2016

ԱՄՆ-ում շարունակվում են Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցերը

Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու ֆոնին հակաթրամփային կրքերը չեն հանդարտվում երկրում։ Ոստիկանությունը ուժեղացրել է Վաշինգտոնի հյուրանոցներից մեկի անվտանգությունը, որտեղ այս պահին գտնվում է Թրամփը, հաղորդում է Reuters-ը։ Բացի այդ, Նյու Յորքում «Թրամփ Թաուեր»-ը շրջափակել են հատուկ արգելապատնեշներով՝ կանխելու համար ցուցարարների հնարավոր ներխուժումը շենք։ Խոշորագույն քաղաքներում հազարավոր մարդիկ են շարունակում դուրս գալ փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու Թրամփի ընտրվելու դեմ։ Նրանց բարձրացրած պաստառների վրա գրված է «Ո՛չ Թրամփին», «Իմ նախագահը չէ» և այլն։ Թրամփի ներկայացուցիչներից միայն Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին է մեկնաբանել բողոքի ակցիաները՝ անվանելով ցուցարարներին «մի բուռ անդաստիարակ լացող երեխաներ»։

Նմանատիպ նյութեր