211652_close_icon
views-count1976 դիտում article-date 20:05 12-04-2021

Ծագումով արցախցի ֆուտբոլիստը կարող է պայմանագիր կնքել «Նանտի» հետ. Armsport.am

Ֆրանսիական «Նանտը» ամենայն հավանականությամբ պրոֆեսիոնալ պայմանագիր կկնքի հայ կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ, հայտնում է Armsport.am-ը:

Ouest-france-ի համաձայն՝ ֆրանսիական ակումբը մեծ հույսեր է կապում հայ ֆուտբոլիստի հետ: 19-ամյա Մանվելյանն այժմ խաղում է ակումբի երկորրդ թիմում:

Նշենք, որ Գոռ Մանվելյանը ծնունդով Արցախից է: Օրեր առաջ լրացել է ֆուտբոլիստի 19-ամյակը, ինչի առթիվ «Նանտի»  երկրպագուների ֆան-ակումբը շնորհավորական ուղերձ էր հղել, անվանելով Գոռին ակումբի ապագա հույսերից մեկը:

Նմանատիպ նյութեր