«Նանտը» պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց ծագումով արցախցի ֆուտբոլիստի հետ
Ֆրանսիական «Նանտը» պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվական։ Գոռը «Նանտի» սան է և հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում։
Հայ ֆուտբոլիստը ծնունդով Արցախից է, հայտնում է Armsport.am-ը: